Հնարավորություններ
Դաս, գրատախտակ, հեռավար զանգ, դասագիրք, տնային, գնահատական և ծնողի օրագիր. նույն հաշվով, նույն էջերում։
Դաս և AI վարժություններ
Ուսուցիչն ընտրում է դասարանը, առարկան և թեման ու սկսում դասը։ AI-ն դասագրքի հենց այդ թեմայից կազմում է վարժություններ, ուսուցիչն ընտրում է, թե որն ուղարկի դասարանին։
Ընտրովի, թվային և կարճ պատասխանով վարժություններ
Պատասխանները գալիս են անմիջապես, ստուգումն ավտոմատ է
Մեկ կոճակով՝ լրացուցիչ խնդիրներ, եթե դասարանն արագ ավարտեց
Ճիշտ պատասխանը բացվում է բոլորին միաժամանակ
AI գրատախտակ
Վեկտորային գրատախտակ բոլոր առարկաների համար։ Ասա կամ գրիր՝ ինչ անել՝ «գծիր y = x² − 4 գրաֆիկը», «ցույց տուր 3/8 կոտորակը», և դա արվում է տախտակին՝ նույն տարրերով, որոնք հետո ձեռքով շարժվում ու փոխվում են։
Գրաֆիկ, թվային առանցք, անկյուն, աղյուսակ, ժամացույց, կոտորակի շրջան, ժամանակաչափ
Քանոն, անկյունաչափ, վարագույր՝ պատասխանը թաքցնելու համար
Ֆոներ՝ վանդակ, տետրի տողեր, կոորդինատային հարթություն, նոտային տողեր
Բոլորը տեսնում են նույնը՝ ուղիղ, առանց էջը թարմացնելու
Վիդեոզանգ
Հեռավար դասը բրաուզերում է՝ առանց ծրագիր տեղադրելու։ Զանգի մեջ են նույն գրատախտակը, դասագիրքը, վարժությունները, AI բացատրությունը և չատը։
Նշանակված զանգեր՝ օրով ու ժամով, կամ անմիջապես
Հղումով եկածը «թակում» է, ներս է թողնում վարողը
Աշակերտը կարող է ցուցադրել իր գրատախտակը՝ ուսուցչի թույլտվությամբ
Զանգն ավարտում է միայն վարողը
Դասագրքեր
Դասագիրքը բացվում է կայքում՝ էջ առ էջ, հեռախոսից էլ։ AI-ն կարդում է գիրքը, առանձնացնում թեմաները, և թեմաները դառնում են դասեր՝ իրենց վարժություններով։
Սկանավորված գրքերն էլ են աշխատում՝ AI-ն կարդում է էջերի նկարները
Կարելի է ներմուծել սեփական գրքերը PDF-ով
Վարժությունները կազմվում են գրքի լեզվով
Տնային, գնահատականներ, գիտելիքի քարտեզ
Տնայինը նշանակվում է դասից, աշակերտը լուծում է կայքում, ստուգումն ավտոմատ է։ Ուսուցիչը տեսնում է ամեն աշակերտի պատասխանները, իսկ վերջնական գնահատականը դնում է ինքը։
Անհատական առաջադրանք հենց այն թեմայից, որը կաղում է
Սխալված խնդիրները հավաքվում են առանձին
Գնահատման սանդղակը՝ ըստ ցանցի (10 բալ, տառեր և այլն)
Աշակերտի ինքնուրույն աշխատանքը
Աշակերտն ընտրում է թեման, և AI-ն կազմում է նոր վարժություններ։ Սխալվելիս ստանում է բացատրություն, ոչ թե միայն ճիշտ պատասխանը։
Առաջընթացի քարտեզ՝ ըստ դասագրքի թեմաների
Սխալների ցանկ՝ նորից աշխատելու համար
Հարց ուսուցչին՝ հենց վարժության տակ
Ծնողի էջ
Ծնողը մեկ հաշվով տեսնում է իր բոլոր երեխաներին, նույնիսկ եթե նրանք տարբեր դպրոցներում են։
Օրագիր, դասացուցակ, տնային և գնահատականներ՝ մեկ էջում
Նամակագրություն երեխայի ուսուցիչների հետ՝ նույն տեղում
Հաշիվը ստեղծում է դպրոցը՝ կապելով աշակերտին
Դպրոց և ցանց
Դպրոցը վարում է դասարանները, ուսուցիչներին, աշակերտներին, առարկաներն ու դասացուցակը։ Կրթական մարմինը կամ դպրոցների ցանցը տեսնում է իր բոլոր դպրոցները մեկ տեղում։
Տարեվերջին աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան
Տեղափոխություն դպրոցից դպրոց՝ պատմությունը գնում է աշակերտի հետ
Առարկաներ և դասագրքեր՝ միասնական ամբողջ ցանցի համար
Տվյալների պահման երկիրը ընտրում է ցանցը
Դաս, գրատախտակ, հեռավար զանգ, դասագիրք, տնային, գնահատական և ծնողի օրագիր. նույն հաշվով, նույն էջերում։
Տես ինքդ
Մտիր ցուցադրական դպրոց մեկ սեղմումով կամ թող հայտ, և կպայմանավորվենք փորձաշրջանի մասին։
Փորձել առանց գրանցվելու
Թողնել հայտ