Ինչպես անցկացնել առցանց դաս, որ աշակերտները չկորչեն
Առցանց դասը ձախողվում է ոչ թե տեխնիկայի, այլ կառուցվածքի պատճառով. ուսուցիչը խոսում է, էկրանը լուռ է, և տասը րոպե անց պարզ չէ, թե ով է դեռ դասին։ Ստորև՝ կարգ, որն աշխատում է սովորական դպրոցական դասի համար։
Դասից առաջ
- Մեկ հղում, մեկ տեղ։ Աշակերտը չպիտի փնտրի՝ որտեղ է դասը, որտեղ՝ գիրքը, որտեղ՝ տնայինը։ Լավագույնը այն է, երբ զանգը, գրատախտակը և դասագիրքը նույն էջում են։
- Երեք վարժություն պատրաստ։ Ոչ թե «կհարցնեմ բանավոր», այլ կոնկրետ խնդիրներ, որոնք ամեն աշակերտ կլուծի իր սարքում։
- Ստուգիր ձայնը հինգ րոպե շուտ։ Դասի առաջին րոպեները ամենաթանկն են։
Դասի ընթացքում
- Առաջին երեք րոպեն՝ հարց, ոչ թե բացատրություն։ Մեկ կարճ խնդիր անցած թեմայից. բոլորը պատասխանում են, և դու տեսնում ես՝ ով է ներկա։
- Բացատրիր գրատախտակին, ոչ թե սլայդով։ Երբ լուծումը գրվում է քայլ առ քայլ, աշակերտը հետևում է մտքին։ Պատրաստի սլայդը նա պարզապես նայում է։
- Ամեն 7–10 րոպեն մեկ՝ վարժություն բոլորին։ Պատասխանները պիտի գան քեզ անմիջապես և ստուգվեն ինքնաշխատ, այլապես ժամանակը կգնա հաշվելու վրա։
- Ցույց տուր ճիշտ պատասխանը բոլորին միաժամանակ և մեկ նախադասությամբ բացատրիր ամենատարածված սխալը։
Դասից հետո
Տնայինը տուր նույն վարժություններից՝ նույն տեղում։ Հաջորդ դասի սկզբում արդեն գիտես, թե որ թեման է կաղում և ում մոտ։
Ինչ է սա պահանջում գործիքից
Զանգ առանց ծրագիր տեղադրելու, ընդհանուր գրատախտակ, վարժություններ ինքնաշխատ ստուգումով և տնային՝ նույն հաշվով։ TutorVoice-ում դրանք մեկ էջում են. տես հնարավորությունները կամ փորձիր առանց գրանցվելու։