Խելացի դասարան ամեն դպրոցի համար
Դասը վարում է ուսուցիչը, AI օգնականը հոգում է վարժությունները, ստուգումն ու վերլուծությունը։
Խելացի դասարան
ամեն դպրոցի համար
Դաս և վարժություններ
Ուսուցիչն ընտրում է թեման, AI-ն գրքի հենց այդ թեմայից կազմում է վարժություններ։ Պատասխանները գալիս են անմիջապես, ստուգումն ավտոմատ է։
AI գրատախտակ
Գրաֆիկ, անկյուն, աղյուսակ, կոտորակ՝ ձեռքով կամ ձայնով. ասա՝ ինչ անել, և դա արվում է տախտակին։ Բոլորը տեսնում են նույնը՝ ուղիղ։
Վիդեոզանգ
Հեռավար դասը բրաուզերում է՝ առանց ծրագիր տեղադրելու. նույն գրատախտակը, գիրքը, վարժությունները և չատը։
Գրքեր
Գիրքը բացվում է կայքում՝ էջ առ էջ։ AI-ն գիրքը բաժանում է թեմաների, և թեմաները դառնում են դասեր։ Կարելի է ներմուծել նաև սեփական գրքերը։
Տնային և գնահատականներ
Տնայինը նշանակվում է դասից և լուծվում կայքում։ Ուսուցիչը տեսնում է ամեն աշակերտի պատասխանները, վերջնական գնահատականը դնում է ինքը։
Ծնողը տեղյակ է
Օրագիրը, դասացուցակը, տնայինը և գնահատականները՝ մեկ էջում, ուսուցչի հետ կապը՝ նույն տեղում։
Ուսումնական կենտրոն
Փոքր խմբեր, տարբեր ծրագրեր նույն խմբում և դաս առցանց, երբ պետք է։
Դպրոց
Դասարաններ, ուսուցիչներ, աշակերտներ, դասացուցակ և ծնողների մուտք։ Գրանցվում ես, հաստատվում է, և դպրոցը աշխատում է։
Ուսուցիչ, աշակերտ, ծնող
Հաշիվները ստեղծում է դպրոցը։ Ուսուցիչը վարում է դասը, աշակերտը վարժվում է ու տեսնում իր առաջընթացը, ծնողը հետևում է։
4 լեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն
Բրաուզեր, Android, Windows, macOS, Linux
Առանց գովազդի և հետևող cookie-ների
AI-ն օգնական է. դասը վարում է ուսուցիչը
Դասը վարում է ուսուցիչը, AI օգնականը հոգում է վարժությունները, ստուգումն ու վերլուծությունը։
Գրանցվել
Մուտք գործել
AI գրատախտակ. հրամանով գծված գրաֆիկ և լուծում
Ուսուցիչը գրում կամ ասում է՝ ինչ անել, մնացածն անում է գրատախտակը։ Սա իրական էկրան է, ոչ թե նկարազարդում։
Ամբողջ դասը՝ մեկ տեղում
Դաս, գրատախտակ, հեռավար զանգ, գիրք, տնային, գնահատական և ծնողի օրագիր. նույն հաշվով, նույն էջերում։
Բոլոր հնարավորությունները
Տեսնում ես՝ ով ինչ չի հասկացել
Ամեն պատասխան գրվում է աշակերտի գիտելիքի քարտեզում՝ ըստ գրքի թեմաների։ Ուսուցիչը տեսնում է, թե որ թեման է կաղում, և մեկ սեղմումով տալիս է անհատական առաջադրանք հենց այդ թեմայից։
Սխալված խնդիրները հավաքվում են առանձին, AI-ն բացատրում է լուծումը
Աշակերտը կարող է ինքնուրույն վարժվել ցանկացած թեմայից
Ծնողը նույն պատկերը տեսնում է իր երեխայի համար
Փորձիր առանց գրանցվելու
Ընտրիր դերը և մտիր ցուցադրական դպրոց մեկ սեղմումով։ Տվյալները հորինված են, փոփոխությունների մեծ մասը չի պահվում։
Ում համար է
Մանրամասն
Փորձիր քո դպրոցում
Թող հայտ, և կպայմանավորվենք փորձաշրջանի մասին. դպրոցը բացելուց հետո ավելացնում ես դասարանները, ուսուցիչներին ու աշակերտներին, և կարող ես սկսել առաջին դասը։
Թողնել հայտ
Ներբեռնել հավելվածը
Ուսուցիչ
Դասարան, դաս, AI վարժություններ, գրատախտակ, գնահատում
Աշակերտ
Տնային, ինքնուրույն վարժանք, գիտելիքի քարտեզ
Ծնող
Երեխայի օրագիրը, դասացուցակը, գնահատականները
Դասարաններ, ուսուցիչներ, աշակերտներ, դասացուցակ
Փորձել առանց գրանցվելու